Պեկինում սմոգը հասել է վտանգավոր մակարդակի

14:06   13 Փետրվար 2020    240

Պեկինում սմոգը հասել է մարդու առողջության համար վտանգավոր մակարդակի, հաղորդում է Hayatsk.info-ն՝ հղում անելով Պեկինի մետեորոլոգիական ծառայությանը:

Նշվում է, որ նման մակարդակի դեպքում կա վտանգ մարդկային առողջության համար: Չինաստանի մայրաքաղաքի որոշ շրջաններում օդում PM 2.5 մանր պինդ մասնիկների մակարդակը հասել է 325-ի, ինչը 13 անգամ գերազանցում է ԱՀԿ սահմանած շեմը:

Նման պայմաններում քաղաքային իշխանությունները սովորաբար կոչ են անում դադարեցնել շինարարական աշխատանքները, տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաեւ կրճատել աշխատաժամերը: Սակայն այժմ մեգապոլիսում պահօանվում է կարանտինային ռեժիմը, ներառյալ՝ պաշտպանիչ դիմակների պարտադիր կրումը եւ գրասենյակներում ու ձեռնարկություններում աշխատաժամերի կրճատումը:

Ակնկալվում էր, որ նոր կորոնավիրուսի բռնկման հետեւանքով օդի աղտոտվածությունը կպահպանվի ցածր մակարդակով, սակայն դա տեղի չունեցավ: Դա բացատրվում է «ոչ բարենպաստ մետեորոլոգիական պայմաններով, որոնք զգալիորեն նվազեցնում են օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու տեղի էկոլոգիական ծառայությունների հնարավորությունները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին  


Վերնագիրի այլ պիտակները