Բեզոսը ռեկորդային գումարով առանձնատուն է ձեռք բերել Բևերլի Հիլզում․ WSJ

14:14   13 Փետրվար 2020    217

Ամերիկացի ձեռնարկատեր, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը Բևեռլի Հիլզում առանձնատուն է գնել 165 միլիոն դոլարով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Թերթի տվյալներով, Բեզոսն այն գնել է մեդիամագնատ Դեյվիդ Գեֆենից: Դա ռեկորդային գործարք է Լոս Անջելեսի շրջանի համար:

Առանձնատունը զբաղեցնում է 3,6 հա տարածք: Տարածքում կա թենիսի խաղադաշտ, գոլֆի խաղադաշտ, մի քանի այգիներ և տներ: Առանձնատան առաջին սեփականատերը եղել է Warner Bros-ի նախագահ Ջեք Ուորենը:

Նշենք, որ Bloomberg գործակալության տվյալներով, ներկայումս Բեզոսի ունեցվածքը կազմում է մոտ 132 միլիարդ դոլար: Նա աշխարհի ամենահարուստ մարդն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեզոս  


Վերնագիրի այլ պիտակները