Համացանցում է հայտնվել Սիրիայում ԱՄՆ զինծառայողների եւ տեղացիների բախումը

14:28   13 Փետրվար 2020    217

Ամերիկյան զինծառայողների եւ Սիրիայի տեղի բնակչության միջեւ բախման տեսանյութը հայտնվել է համացանցում:

Տեսանյութը հրապարակվել է Ռազմական տեղեկատուի Telegram-յան հեռուստաալիքում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ամբոխը վիրավորանքներ հնչեցնում ռազմական մեքենաներում նստած զինվորների վրա: Հաջորդ կադրում ցուցադրվում է վառվող զրահապատ մեքենան, որի վրա բնակիչները քարեր են նետում:

Փետրվարի 12-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ այս ջոկատի զինվորները կրակ են բացել քաղաքացիական անձանց վրա: Մեկ դեռահաս մահացել էր: Ռուսական ռազմական ոստիկանությանը հաջողվել էր հետ մղել զայրացած ամբոխին, դրանից հետո ամերիկյան ջոկատը շարունակել է իր ճանապարհը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները