Հնդկաստանում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 13 մարդ

14:55   13 Փետրվար 2020    373

Հնդկաստանի Ագրա-Լակհնաույի ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Առնվազն 31 վիրավոր հոսպիտալացվել է: 13 մարդ զոհվել է», - հայտարարել է Saifai Mini PGI- ի շտապ ծառայության աշխատակից դոկտոր Վիշվա Դեպակը:

Ըստ ոստիկանության, վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան ժամը 10-ի սահմաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները