Մոսկվայի բանտերից մեկում անկարգություններ են տեղի ունեցել

15:04   13 Փետրվար 2020    253

Մոսկվայի գտնվող բանտերից մեկում բերման ենթարկվածները բունտ են կազմակերպել՝ կոտրելով բանտախցում եղած գույքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անհաջող բանակցություններից հետո հրավիրվել է արագ արձագանքման խումբ: Երբ աշխատակիցները ներխուժել են թիվ 18 բանտախուց, կասկածյալները դիմադրել են՝ օգտագործելով մետաղական խողովակի կտորները:

Այնուամենայնիվ, բունտը կազմակերպողներին վնասազերծել են և տեղափոխել տարբեր խցեր: Այժմ նրանց սպառնում է քրեական պատասխանատվություն պետական ​​պաշտոնյայի նկատմամբ հարձակման և բռնության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները