Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Գուաիդոյի քեռին ձերբակալվել է պայթուցիկ ներմուծելու փորձի համար

15:13   13 Փետրվար 2020    217

Վենեսուելայի օդանավակայանում ձերբակալվել է երկրի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոյի քեռին՝ պայթուցիկ նյութեր ներմուծելու փորձի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:

Ըստ վենեսուելական լրատվամիջոցների՝ Գուաիդոյի ազգականի մոտ, բացի պայթուցիկ նյութից, գտել են նաև 2 զրահաբաճկոն և հեռախոսահամար, որը, հնարավոր է, պատկանում է ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալին:

Գուաիդոն հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր ազգականի ձերբակալությունը օգտագործում է ընդդիմության վրա ճնշում գործադրելու համար:

Գուաիդոյի քեռին նրան ուղեկցում էր 3-շաբաթյա միջազգային շրջագայության ժամանակ, որի ընթացքում Վենեսուելայի ընդդիմության ղեկավարն այցելել էր եվրոպական երկրներ, ԱՄՆ և Կանադա՝ ստանալու համաշխարհային լիդերների աջակցությունը Մադուրոյի դեմ պայքարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները