Թեհրանը հերքել է Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերը

15:21   13 Փետրվար 2020    217

Իրանի կառավարությունը հերքել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ երկրում պտտվող լուրերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռոհանին մեր երկրի հետ կմնա մինչեւ իր նախագահական ժամկետի ավարտը»,-լրագրողներին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ եւ Ռոհանիի օգնական Ալի Ռաբիին: Նա ընդգծել է, որ «վաղօրոք» հերքում է ցանկացած նմանօրինակ հաղորդում, որը կարող է հայտնվել ապագայում:

2019 թվականի դեկտեմբերին Tasnim News-ը հայտնել էր, որ Ռաբիին հերքել Է լուրերն այն մասին, թե Ռոհանին դիտարկում Է նախագահի պաշտոնը թողնելու հնարավորությունը: Al-Monitor ինտերնետ-թերթը փետրվարի 13-ին գրում Է, որ Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերն Իրանում սկսել են շրջանառել այս շաբաթ:

Նախագահին աջակցող հրատարակությունները պնդում են, որ այդ հաղորդումների ետեւում կանգնած է խորհրդարանի նախկին պահպանողական պատգամավոր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Ալիռըզա Զաքանին:

Հրատարակության տվյալներով՝ Զաքանին պահպանողական քաղաքական գործիչների հետ անցած շաբաթ կայացած հանդիպմանն ասել Է, որ եթե կառավարությանը չհաջողվի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Իրանի նախագահը հրաժարական կտա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները