Airbus-ի զուտ վնասը 2019 թվականին կազմել Է գրեթե 1,5 մլրդ դոլար

15:58   13 Փետրվար 2020    424

2019 թվականին Airbus ավիաշինական կորպորացիայի զուտ վնասը կազմել Է 1,36 միլիարդ եվրո (1,48 միլիարդ դոլար):

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին են վկայում ընկերության՝ փետրվարի 13-ին հրապարակված նյութերը:

2018 թվականի արդյունքներով՝ Airbus-ը հաշիվ Էր տվել 3 միլիարդ եվրոյի (3,3 միլիարդ դոլարի) չափով զուտ շահույթի մասին: Ըստ որում անցյալ տարվա հասույթը 2018 թվականի համեմատությամբ աճել Է 11 տոկոսով եւ կազմել 70,5 միլիարդ եվրո (76,7 միլիարդ դոլար): Airbus-ի ղեկավար Գիյոմ Ֆորին հայտարարության մեջ ընդգծել Է, որ ընկերությունը կարողացել Է զգալի հաջողությունների հասնել առեւտրային ինքնաթիռների մատակարարումների շնորհիվ:

«2020 թվականին մեր նպատակը կդառնա կորպորատիվ կուլտուրայի ամրապնդումը, աշխատանքի գործընթացի կատարելագործումը եւ ծախքերի կառուցվածքի շտկումը՝ ֆինանսական ցուցանիշների բարելավման համար»,- հավելել Է նա: Ինչպես նշել Է Ֆրանս Պրես գործակալությունը, կորպորացիայի վնասների պատճառներից մեկը դարձել Է 3,6 միլիարդ եվրոյի (3,9 միլիարդ դոլարի) վճարման որոշումը մի քանի երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիա) կոռուպցիոն հետաքննությունների դադարեցման համաձայնագրերի շրջանակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Airbus  


Վերնագիրի այլ պիտակները