Diamond Princess նավում կարանտինում գտնվող տարեց ուղևորներին կտարհանեն

16:16   13 Փետրվար 2020    355

Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել Diamond Princess ճամփորդական նավում կարանտինում գտնվող տարեց ուղևորներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին այսօր՝ փետրվարի 13-ին, հայտարարել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն:

«Նավի վրա այդպիսի ուղևորների երկար մնալը կարող է ուժեղացնել նրանց մոտ քրոնիկ հիվանդությունները և սպառնալ նրանց առողջությանը»,- շեշտել է գերատեսչության ղեկավարը:

Նրա խոսքերով՝ տարեց ուղևորներին տարհանելու որոշումը կկատարվի կարանտինի վերջնաժամկետից շուտ. այն ավարտվում է փետրվարի 19-ին: Ակնկալվում է, որ նավից տարեցների տարհանումը կարող է սկսվել փետրվարի 14-ին:

Ընդհանուր առմամբ, Diamond Princess նավի վրա կա շուրջ 3,6 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Diamond-Princess  


Վերնագիրի այլ պիտակները