Նիգերիայում անհայտ ծագման նոր հիվանդության հետևանքով 15 մարդ է մահացել

17:15   13 Փետրվար 2020    312

Նիգերիայի Բենուե նահանգում անհայտ ծագման հիվանդության բռնկում է գրանցվել, որի հետևանքով արդեն 15 մարդ է մահացել, հայտնում է Daily Express հրատարակությունը:

Նշվում է, որ արդեն գրանցվել է վարակման 104 դեպք:

Տեղական իշխանությունները նշում են, որ խոսքը Չինաստանում մոլեգնած COVID-19 տեսակի նոր կորոնավիրուսի մասին չէ:

Նշվում է, որ անհայտ հիվանդության առաջին դեպքերը Նիգերիայում գրանցվել են հունվարին: Դրա հիմնական ախտանշաններն են ստամոքսի այտուցվածությունը, սրտխառնոցը, փսխումը, լուծը, գլխացավը: Սկզբում բժիշկները կարծել են, թե Լասա տենդն է կրկին բռնկվել, քանի որ հիվանդության ախտանշանները շատ նման են:

Հիվանդության բուժման ձևը դեռևս հայտնաբերված չէ: Լաբորատոր բժիշկների խոսքով`սա «նոր բան» է, որին իրենք երբևիցե չեն բախվել:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով ՝ COVID-19 կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 1300 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիգերիա  


Վերնագիրի այլ պիտակները