Կորոնավիրուսի բռնկման հետեւանքներն ստույգ կանխատեսել այժմ հնարավոր չԷ. Եվրահանձնաժողով

17:32   13 Փետրվար 2020    274

Կորոնավիրուսի տարածման հետեւանքների ստույգ տնտեսական կանխատեսումն այժմ պատկերացնել հնարավոր չԷ, առայժմ հայտնի չԷ, թե որքան երկար կշարունակվի համաճարակը, եւ ինչպիսին կլինի դրա մասշտաբը:

Դա խոստովանել Է Էկոնոմիկայի եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին՝ փետրվարի 13-ին ներկայացնելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) ձմեռային տնտեսական կանխատեսումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փաստաթղթում ասված Է, որ ԵՀ-ի բազային սցենարը ենթադրում Է «կորոնավիրուսի սահմանափակ ազդեցություն համաշխարհային տնտեսության վրա», եւ որ համաճարակի առավելակետն անցած կլինի 2020 թվականի առաջին եռամսյակում: Սակայն Ջենտիլոնին, պատասխանելով լրագրողների հարցերին, հարկադրված Էր խոստովանել, որ «դա կանխատեսում չԷ, այլ ենթադրություն, որը հիմք Է ընդունել Եվրահանձնաժոովը»:

«Ցավոք, բազային սցենարը մեր ենթադրությունն Է, դա կանխատեսում չԷ: Այսօր ստույգ կանխատեսում պատրաստել հնարավոր չԷ, քանի դեռ հայտնի չԷ համաճարակի տեւողությունը եւ դրա մասշտաբը,- նշել Է նա:- Ընդհանուր առմամբ այդ հիվանդության բռնկումը լուրջ ռիսկ Է մնում համաշխարհային տնտեսության նվազման համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները