ՉԺՀ-ն առաջատարն է ամենահեռանկարային բնագավառներում արտոնագրային հայտերի թվով. Nikkei

18:43   13 Փետրվար 2020    367

Չինաստանն արտոնագրային հայտերի թվով առաջատարն է 10 ամենահեռանկարային գիտատեխնիկական բնագավառներից 9-ում՝ վերջին տասը տարում այդտեղ առաջ անցնելով ԱՄՆ-ից:

Դա ցույց են տվել ճապոնական Nikkei առաջատար գործարար թերթի և Տոկիոյում գտնվող Astamuse ընկերության, որն զբաղվում է մտավոր սեփականության խնդիրների ուսումնասիրությամբ, կատարած համատեղ հետազոտության՝ փետրվարի 12-ին հրապարակված արդյունքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրանց փորձագետները կատարել են վերլուծություն 10 ուղղություններով. արհեստական ինտելեկտ, քվանտային համակարգիչներ, վերարտադրողական բժշկագիտություն, անվարորդ ավտոմոբիլներ, բլոկչեյն, համակարգչային անվտանգություն, վիրտուալ իրականություն, դրոններ, Էլեկտրահաղորդիչ պոլիմերներ, լիթիումա-իոնային կուտակիչներ:

2000-ից մինչև 2019 թվականն այդ ոլորտներում տրվել է շուրջ 340 հազար արտոնագրային հայտ: Դրանց մոտավորապես 40 տոկոսը բաժին է ընկել Չինաստանի ներկայացուցիչներին և 20-ական տոկոս՝ ԱՄՆ-ի և Ճապոնիայի քաղաքացիներին: Ամերիկացիներն առաջատարությունը պահպանել են սոսկ քվանտային համակարգիչների ոլորտում:

Միևնույն ժամանակ այն ընկերությունների և հետազոտական կենտրոնների առաջին հարյուրյակում, որոնք առավել մեծ քանակությամբ արտոնագրային հայտեր են տվել այդ 10 ուղղություններով, 64-ը բաժին են ընկնում ԱՄՆ-ին, 18-ը՝ Ճապոնիային և միայն մեկը՝ ՉԺՀ-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները