Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով Բարսելոնայում չեղարկվել է «Mobile World Congress» ցուցադրությունը

19:15   13 Փետրվար 2020    380

Բարսելոնայում անցկացվելիք բջջային ինդուստրիայի միջազգային «Mobile World Congress (MWC)» ցուցադրությունը չեղարկվել է, հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ վերջին ամիսներին նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ընկերությունները զանգվածաբար հրաժարվել են մասնակցել ցուցադրությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջոցառումը պետք է տեղի ունենար փետրվարի 24-ից 27-ը: Ցուցադրությանն իրենց մասնակցությունից հրաժարվել են 20 ընկերություններ (Sony, LG, Amazon, McAfee, Vivo, Deutsche Telekom և այլն): Իսպանիայի իշխանություններն իրենց հերթին ընկերություններին հորդորել են խուճապի չմատնվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Mobile-World-Congress  


Վերնագիրի այլ պիտակները