Համացանցում հայտնվել է նախկինում չհրապարակված տեսանյութ՝ պարող Զելենսկիի մասնակցությամբ

19:58   13 Փետրվար 2020    353

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պարում գիշերային ակումբում:

Ինչպես գրում է segodnya.ua կայքը, տեսանյութը նկարահանվել է նախքան նրա նախագահությունը, սակայն երբեք չէր հրապարակվել նախկինում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեսանյութն արագորեն տարածվում է համացանցում: Հոլովակի հեղինակը նկարագրության մեջ նշել է, որ այն նկարահանվել է մինչև նախագահական ընտրություններում Զելենսկիի հաղթանակը:

Պարող Զելենսկիին սելֆի-տեսախցիկով նկարահանել է անհայտ աղջիկը: Աղբյուրը նշում է, որ ապագա նախագահի կողքին պարող կինը նման է նրա տիկնոջը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները