Իրանը կործանիչ պատասխան կտա Իսրայելի ցանկացած ագրեսիային

20:02   13 Փետրվար 2020    311

Իրանը կործանիչ պատասխան կտա Սիրիայում եւ տարածաշրջանում Իրանի շահերի դեմ Իսրայելի ցանկացած ագրեսիային:

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ «վերջին 70 տարում սիոնիստական ռեժիմը օկուպացրել է պաղեստինական եւ հարեւան պետությունների հողերը, սպանել եւ կողոպտել»: «Իրանը փոխզիջման չի գնա եւ կպաշտպանի իր շահերը Սիրիայում:

Հետեւաբար, Իրանը վճռորոշ եւ կործանիչ պատասխան կտա սիոնիստական ռեժիմի ցանկացած ագրեսիային եւ հիմար գործողություններին»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները