Մոսկվայի դատարանը Facebook-ին տուգանել է

20:15   13 Փետրվար 2020    346

Հաշտարար դատարանը Facebook-ին տուգանել է 4 մլն ռուբլով, որը տեղեկություններ չի ներկայացրել ռուսաստանցի օգտատերերի տվյալների բազայի տեղայնացման մասին:

«Արտասահմանյան իրավաբանական անձ Facebook Inc.-ին մեղավոր ճանաչել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 13.11 հոդվածի 8-րդ մասով նախատեսված վարչական հանցագործության կատարման մեջ եւ տուգանք նշանակել 4 մլն ռուբլի չափով»,- որոշումը հրապարակել է դատավոր Ալեքսանդրա Միխալեւան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները