Airbus-ը հայտնել է ռեկորդային տուգանքների պատճառով միլիարդավոր վնասների մասին

20:36   13 Փետրվար 2020    321

Airbus եվրոպական ավիատիեզերական կոնցեռնը 2019 թվականին խոշոր վնասներ է կրել:

Բացի խոշոր տուգանքից՝ բացասական բալանսը կապված է Սաուդյան Արաբիայում սպառազինությունների արտահանման արգելքի հետ, ինչի հետեւանքով կոնցեռնը չկարողացավ սաուդցիներին A400M ինքնաթիռներ վաճառել եւ կորցրեց 1,2 մլրդ եվրո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Airbus օպերացիոն շահույթն աճել է 19 տոկոսով՝ մինչեւ 6,9 մլրդ եվրո, իսկ առեւտրաշրջանառությունը՝ 11 տոկոսով՝ մինչեւ 70,5 մլրդ եվրո: 2020 թվականին կոնցեռնը ակնկալում է օպերացիոն շահույթի հետագա աճ՝ մինչեւ 7,5 մլրդ եվրո:

2019 թվականին կոնցեռնի վնասներն առաջացել են ընկերությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին: 2020 թվականի հունվարի վերջին Airbus SE-ն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունների հետ գրեթե 3,6 մլրդ եվրոյի չափով ռեկորդային տուգանքի մասին համաշխարհային համաձայնագիր է կնքել: Այդ գումար մեծ մասը՝ 2,1 մլրդ եվրո, ստացել է Ֆրանսիան, եւս 984 մլն եվրո՝ Մեծ Բրիտանիան եւ 535 մլն եվրո՝ ԱՄՆ-ը: Համաձայնությունների շրջանակում դատական հետաքննության հետաձգման մասին համաձայնագիր է կնքվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները