Չինաստանում պատմել են կորոնավիրուսի դեմ պայքարին օգնող բժիշկների մասին

20:52   13 Փետրվար 2020    365

Ավելի քան 21,5 հազար բժիշկ է ամբողջ Չինաստանից ժամանել Հուբեյի նահանգ՝ իրենց գործընկերներին օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Փետրվարի 12-ի դրությամբ մեր կոմիտեն բժշկական օգնություն ցուցաբերելու համար Հուբեյի նահանգ է ուղարկել բժիշկների 189 բրիգադ, որոնց կազմում կա 21 հազար 568 բուժաշխատող»,-նշվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միայն փետրվարի 12-ին երկրի 17 տարածաշրջաններից 1003 բժիշկ և 1681 բուժքույր են ժամանել Հուբեյի նահանգ: Արդեն այստեղ է հասցվել ավելի քան 726 հազար պաշտպանիչ հագուստ:

Հունվարի 24-ից երկրի մյուս տարածաշրջաններից Ուհան քաղաք և Հուբեյի նահանգ են սկսել ուղարկել ինչպես նյութական օգնություն, այդ թվում՝ պաշտպանական հագուստ և դիմակներ, այնպես էլ մասնագետների, քանի որ տեղի բժիշկները չէին կարողանում գլուխ հանել հիվանդների մեծ հոսքից և հարկադրված էին աշխատելու 12-ական ժամ մեկ հերթափոխում: Փետրվարի 9-ին, Ուհան է ժամանել 6 հազար բուժաշխատող, երկրի 16 մյուս տարածաշրջաններից նրանց Ուհան բերելու համար պահանջվել է 41 ավիաչվերթ:

Այն առնչությամբ, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է հենց բժիշկների ուսերին, նրանց երկրում սկսել են անվանել «սպիտակ հագուստով հրեշտակներ» կամ էլ «սպիտակ խալաթավոր մարտիկներ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները