Xiaomi-ն ներկայացրել է Mi 10 շարքի առաջադեմ սմարթֆոնները

22:44   13 Փետրվար 2020    392

Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է Mi 10 շարքի առաջադեմ սմարթֆոնները:

Գաջեթները թողարկվել են 6,67 դյույմ անկյունագծով Super AMOLED էկրանով՝ 2340х1080 պիքսել կետայնությամբ: Նորույթները համալրվել են Snapdragon 865 պրոցեսորով և LPDDR5 նորագույն ձևաչափի օպերատիվ հիշողությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գաջեթները հասանելի կլինեն 8 և 12 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև 128 և 256 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ: Սմարթֆոնները ներկայանում են 5G ցանցով աշխատելու հնարավորությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները