Բոլիվիայի՝ փախուստի մեջ գտնվող նախկին նախագահը խորհուրդ է տվել Պուտինին ինչպես պաշտպանվել հեղաշրջումից

21:06   13 Փետրվար 2020    375

Բոլիվիայի՝ փախուստի մեջ գտնվող նախկին նախագահ Էվո Մորալեսը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խորհուրդներ է տվել ինչպես պաշտպանվել հեղաշրջումից:

Նշվում է, որ Մորալեսը այժմ բնակվում է Արգենտինայում: «Պետք է հատուկ գաղափարախոսություն զինվորականների և ոստիկանության համար: Ոչ միայն Ռուսաստանում, այլև ցանկացած այլ պետոթյան մեջ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրինակ՝ Չավեսը ուներ զինված քաղաքացիական ստորաբաժանումներ և ոչ միայն զինվորականներ, որոնք կարող էին դավաճանել»,- ասել է Բոլիվիայի նախկին առաջնորդը՝ խոսելով Պուտինին ուղղված խորհուրդներից, որպեսզի նա չհայտնվի նման իրավիճակում: Մորալեսի խոսքով՝ նման ստորաբաժանումները կկարողանան կանխել ցանկացած հեղաշրջում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները