Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական է տվել

21:16   13 Փետրվար 2020    482

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական է տվել այն վերադասավորումների ֆոնին, որոնք կատարվել են Բորիս Ջոնսոնի կառավարությունում:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Ջավիդի անակնկալ դարձած հրաժարականը ֆինանսների նախարարության ղեկավարի և վարչապետի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի միջև դիմակայության արդյունքն է: Սպասվում է, որ Ջավիդի պորտֆելը կստանա նրա տեղակալ Ռիշի Սունակը:

Բրիտանացի քաղաքական մեկնաբանները չէին սպասում, որ Ջոնսոնը պաշտոնանկ կանի իր կաբինետի հանգուցային նախարարներից որևէ մեկին, ներառյալ Ջավիդին, որը մարտի սկզբին պետք է ներկայացներ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները