ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 3 ռուսական ընկերությունների դեմ

21:24   13 Փետրվար 2020    391

ԱՄՆ-ն փետրվարի 3-ից պատժամիջոցներ է սահմանել երեք ռուսական կազմակերպությունների դեմ:

Պատժամիջոցների են ենթարկվել Տուլայի «Գործիքների կառուցման գործարանը», Ռեուտովի «Մեքենաշինական գիտաարտադրական միավորումը» և Կումերտաուի «Ավիացիոն արտադրության ձեռնարկությունը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, պատժամիջոցային ցանկում ներառվել են 5 չինական ընկերություններ, ինչպես նաև մեկական ընկերություններ Իրաքից և Թուրքիայից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները