Այսօր Համակարգչային աշխատողի օրն է

09:05   14 Փետրվար 2020    213

Փետրվարի 14-ը Համակարգչային աշխատողի ոչ պաշտոնական, սակայն մասնագիտական շրջանակներում լայնորեն նշվող օրն է։

1946թ․ փետրվարի 14-ին գիտական աշխարհին եւ բոլոր շահագրգիռ մարդկանց ցուցադրվել է առաջին իսկապես աշխատող էլեկտրոնային ENIAC I (Electrical Numerical Integrator And Calculator) համակարգիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հետաքրքիր է, որ առաջին հաշվող մեքենայի մշակման աշխատանքները ֆինանսավորվել են ամերիկյան բանակի կողմից, որին համակարգիչն անհրաժեշտ էր ռազմական հաշվարկներ, պլանավորումներ եւ ծրագրավորումներ անելու համար։ ENIAC I-ը աշխատել է մինչեւ 1955թ․ հոկտեմբերի 2-ը, ժամը 23։45, որից հետո այն քանդել են։

Իհարկե, եղել են նաեւ ավելի վաղ համակարգիչներ, սակայն դրանք բոլորը փորձնական տարբերակներ էին։ Սակայն ENIAC-ը գործնական խնդիրներով աշխատող առաջին իրական համակարգիչն էր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները