Գիրք նվիրելու միջազգային օրը

09:16   14 Փետրվար 2020    261

Փետրվարի 14-ը, անկասկած, հայտնի է առաջին հերթին որպես Սուրբ Վալենտինի եւ բոլոր սիրահարների օր: Սակայն աճում է մարդկանց թիվը, որոնք գիտեն եւս մեկ տոնի՝ Գիրք նվիրելու միջազգային օրվա:

Տոնը միջազգային է դարձել ոչ միայն համաշխարհային նշանակության պատճառով, այլեւ այն պատճառով, որ այն ծագում է ժողովրդից, այսինքն, դրա առաջացման նախաձեռնությունը պատկանում է սովորական մարդու` ԱՄՆ-ում մանկական գրքի կայքի հիմնադիր Էմմի Բրոդմուրին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՍդ Էմմին նաեւ երեք երեխաների մայր է: Նրա որդիներից մեկի հարցը՝ թե ինչու չկա տարվա մեջ այնպիսի օր, երբ մարդիկ առանց առիթի իրար գրքեր են նվիրում, նոր տոնի ստեղծման համար շարժառիթ է դարձել: Դիմելով իր ծանոթ բլոգերներին, սոցցանցերի օգատերերին եւ կայքի գործընկերներին՝ Էմմին 2012-ին Գիրք նվիրելու միջազգային օրվա ամենամյա անցկացումը նախաձեռնեց:

Փոքրիկ տղայի հարցը, նրա մոր նախաձեռնությունն ու ակտիվ դիրքորոշումը դարձան առիթ, որպեսզի ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ նշեն այդ տոնը որպես Միջազգային օր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները