Եգիպտոսում կավե դագաղներով ավելի քան 80 հնագույն գերեզման են հայտնաբերել

09:23   14 Փետրվար 2020    283

Եգիպտոսում կավե դագաղներով ավելի քան 80 հնագույն գերեզման են հայտնաբերել:



Դակախլիա նահանգի Ումմ ալ-Հալջան շրջանում գտածոյի մասին հայտնել են Եգիպտոսի հնությունների նախարարության ներկայացուցիչները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հնությունների հարցերով բարձրագույն խորհրդի ղեկավար Մուստաֆա ալ-Վազիրիի խոսքով՝ գերեզմանները թվագրվում են մ.թ.ա. չորրոդ հազարամյակի առաջին կեսին: «Հնագույն գերեզմանները պատկանել են Ստորին Եգիպտոսի քաղաքակրթությանը: Խոսքը օվալաձեւ փոսերի մասին է, որոնք արվել են քարերի վրա: Փոսերի ներսում կավե դագաղներ եւ տարբեր արտեֆակտներ են»,- լրագրողներին պատմել է Ալ-Վազիրին:

Նա նշել է , որ շրջանը, որտեղ պեղումներ են արվել, շատ հեռանկարային է համարվում. գիտնականները հույս ունեն այլ հետաքրքիր հնություններ հայտնաբերել:

Հիշեցնենք, որ վերջերս գիտնականներին հաջողվել էր բացահայտել եգիպտական Տակաբուտի արքայադստեր մահվան գաղտնիքը՝ նրան սպանել են մեջքին դանակի հարված հասցնելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները