Մեքսիկացի հնագետներին հաջողվել է մայաների ճանապարհով անցնել հանդերձյալ աշխարհ

09:36   14 Փետրվար 2020    332

Մեքսիկայի Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի աշխատակիցներին հաջողվել է թափանցել, այսպես կոչված, ստալագմիտների տաճար, որը գտնվում է Պլայա դել Կարմեն հանգստավայրային գոտու քարանձավային համալիրներից մեկում:

Քարանձավը, որտեղ գտնվում է ստալագմիտների տաճարը, մեծ ստորգետնյա ցանցի մասն է, որի մեջ թաքնված են ահռելի թվով հնագիտական օբյեկտներ: Այստեղ մեծածավալ պեղումները սկսվել են 2019 թվականի օգոստոսին:

Մայաների առասպելներում տաճարը համարվում է հանգուցյալների ստորգետնյա թագավորության դարպասները: Մայաները հավատում էին, որ այստեղ են ծնվել աստվածները, որոնք հովանավորում էին բերքատվությունը, առեւտուրը եւ բնական պաշարները:

«Խոսքը մայաների համար սրբազան տաճարի մասին է: Այս փաստն են մատնացույց անում մեծաթիվ ասպեկտներ՝ ե՛ւ մեծ թվով հնագիտական գտածոները, ե՛ւ հնագույն ավանդություններում տաճարի հիշատակումները, ե՛ւ քարանձավի պատերին նկարները»,- նշում են մեքսիկացի հնագետները՝ հավելելով, որ ներկայումս ստորգետնյա համալիրի մի մասը ջրածածկ է եղած, ինչը հետազոտությունը դժվարացնում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները