Սպիտակ տունը ցանկանում է 4 միլիարդ դոլար ծախսել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման վրա

10:02   14 Փետրվար 2020    195

ԱՄՆ վարչակազմը կոնգրեսին հարցում է ուղարկել Պենտագոնի բյուջեից 3,8 միլիարդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությանն ուղղելու համար։

Պարբերականի տվյալներով, 2,2 միլիարդ դոլարը շինարարությանը կուղղվեն պաշտպանության նախարարության հիմնական բյուջեից, իսկ ևս 1,6 միլիարդ դոլարը՝ արտասահմանում ԱՄՆ Զինված ուժերի գործունեության ֆինանսավորման բյուջեից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը կավարտվի նախքան 2020 թվականի նախագահական ընտրությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները