ԱՄՆ-ն պատրաստ է Հս. Կորեային օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում

10:13   14 Փետրվար 2020    229

Միացյալ Նահանգները խոր մտահոգություն է հայտնում նոր կորոնավիրուսի բռնկման հանդեպ Հյուսիսային Կորեայի խոցելիության կապակցությամբ եւ հայտարարում է իր պատրաստակամության մասին աջակցել ԱՄՆ եւ միջազգային կազմակերպությունների օգնություն ցուցաբերելու ջանքերին այս երկրում հիվանդության տարածումը զսպելու համար:

Հյուսիսային Կորեան դեռեւս չի հայտնել նոր վիրուսի դեպքերի մասին, բայց պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ ախտանշանների ի հայտ գալուց հետո անորոշ թվով մարդկանց կարանտինի մեջ են պահում: Փորձագետներն ասում են, որ Հյուսիսային Կորեայում համաճարակը կարող է սարսափելի լինել դեղորայքի քրոնիկ դեֆիցիտի եւ առողջապահության վատ ենթակառուցվածքների պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները