Իրաքում հրթիռային հարված է հասցվել ԱՄՆ ռազմաբազայի վրա․ Sky News

10:25   14 Փետրվար 2020    262

Իրաքում ռազմաբազա է հրթիռակոծվել, հաղորդում է Sky News Arabia գործակալությունը՝ հղոում տալով անվտանգության ուժերի իրենց աղբյուրներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Աղբյուրի տեղեկություններով, բազայում տեղակայված են Միացյալ Նահանգների զինվորականները։

Տվյալ պահի դրությամբ տուժածների և նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվեց՝ Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժի կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին խոստացավ վրեժ լուծել գեներալի մահվան համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները