Թրամփը կարող է արգելել վարչակազմին լսելու իր հեռախոսազրույցները այլ երկրների ղեկավարների հետ

10:37   14 Փետրվար 2020    247

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա փետրվարի 13-ին հայտնել Է IHeart ամերիկյան ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Դա այն Է, ինչով նրանք զբաղվում Էին երկար տարիներ. երբ դու զանգահարում ես այլ երկրների ղեկավարների, մարդիկ ունկնդրում են: Ես կարող եմ լիովին դադարեցնել այդ պրակտիկան»,- ասել Է Թրամփը:

ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ իր խոսակցություններն ունկնդրում Է մինչեւ 25 մարդ: Bloomberg գործակալությունը պարզաբանում Է, որ նրանց թվում են Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, Պետդեպարտամենտի ներկայացուցիչները եւ հետախուզության աշխատակիցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները