Ինձ անհանգստացնում են վրացական ընդդիմադիր գործիչների հետապնդումները․ Տուսկ

11:08   14 Փետրվար 2020    380

ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը մեկնաբանել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարներից մեկի՝ Գիգի Ուգուլավայի ձերբակալության դեպքը:

Տուսկը թվիթերյան իր էջում մտահոգություն է հայտնել՝ կապված Վրաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ինձ անհանգստացնում է Ուգուլավայի դատապարտումը և վրացական ընդդիմադիր գործիչների հետապնդումները: Արդարադատության համակարգը չի կարող օգտագործվել քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու համար: Իշխող վերնախավը պետք է ապահովի արդար մրցակցություն: Օրենքի գերակայությունը կարևոր է ԵՄ-ի և Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի համար», – գրել է Դոնալդ Տուսկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տուսկ  


Վերնագիրի այլ պիտակները