Բանգքոկի կենտրոնում անհայտ տղամարդը կրակ է բացել

11:16   14 Փետրվար 2020    236

Բանգքոկի կենտրոնում անհայտ տղամարդը մի քանի անգամ կրակել է ատրճանակից:

Ոստիկանությունը ձերբակալել է նրան: Դեպքը տեղի է ունեցել Չուլալոնգկորն համալսարանի տարածքում:

Տարբեր աղբյուրների համաձայն՝ 44-ամյա հրաձիգը կատարել է 40-ից 50 կրակոց: Ականատեսների խոսքով, տղամարդը կրակել է օդ, բայց երբեմն նա զենքն ուղղել է անցորդներին:

Ոստիկանության տվյալներով, դեպքի հետևանքով զոհեր չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բանգքոկ  


Վերնագիրի այլ պիտակները