Վենետիկի ծովածոցում փոքրիկ կղզի է վաճառքի հանվել. նախնական գինը 2,2 միլիոն եվրո է

11:23   14 Փետրվար 2020    361

Վենետիկի ծովածոցում վաճառքի է հանվել այդտեղ գտնվող կղզիներից մեկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեսսերա կղզյակը, որի վրա մի քանի տուն և նավակների ծածկ կա, աճուրդի է հանվելու մարտի 3-ին: Նմուշի նախնական գինը 2,2 միլիոն եվրո է:

Այն տեղակայված է Մուրանոյի մերձակայքում և օդանավակայանից մոտորանավակով մեկնման դեպքում այդտեղ կարելի է հասնել 5 րոպեի ընթացքում:

Ժամանակներ առաջ այստեղ անգամ վենետիկյան զորքեր են տեղակայվել, այնուհետև ընկերություններից մեկը փորձել է այն թանկարժեք հանգստյան գոտու վերածել: Գաղափարը չի հաջողվել կյանքի կոչել, ընկերությունը սնանկացել է և, քաղաքապետարանի հետ ծրագիրը համակարգելով, կղզին վաճառքի է ներկայացրել:

Վերջին տարիներին Վենետիկի ծովածոցում վաճառվել է երկու կղզի՝ Սան Կլեմենտեն և Սակա Սեսոլան, հայտնում է Stol-ը: Այստեղ քաղաքային հիվանդանոցներ են գտնվել: Գնորդները հյուրանոցներ և համագումարային կենտրոններ են կառուցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենետիկ  


Վերնագիրի այլ պիտակները