Թրամփին չի անհանգստացնում դատախազի քննադատությունը

11:54   14 Փետրվար 2020    250

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհանգստացած չէ իր թվիթերի կապակցությամբ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի մեկնաբանություններով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշամը:

«Նա, ինչպես Ամերիկայի ցանկացած քաղաքացի, իրավունք ունի հրապարակավ արտահայտել իր կարծիքը»,- ասել է Գրիշամը: Նրա խոսքով` Թրամփը «շատ արդյունավետ է օգտագործում սոցցանցերը` ամերիկացի ժողովրդի համար պայքարի նպատակով»:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բարը հրապարակային քննադատություն էր հնչեցրել Թրամփի հասցեին՝ հայտարարելով, որ նախագահի թվիթերը արդարադատության նախարարությունում աշխատող դատախազների եւ նրանց վարած գործերի վերաբերյալ «անհնար են դարձնում իմ աշխատանքի կատարումը»: Ըստ նրա` նախագահի թվիթերը արդարադատության նախարարության համար հեղինակության խնդիր են ստեղծել, որը կասկածի տակ է դնում գերատեսչության անկախությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները