Պաշտոնյային մահապատժի են ենթարկել՝ հանրային բաղնիք այցելելու համար

12:24   14 Փետրվար 2020    260

Հյուսիսային Կորեայում պաշտոնյային գնդակահարել են այն բանի համար, որ հանրային բաղնիք է այցելել կարանտինի ժամանակ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Dong-a Ilbo-ն, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին։ Ըստ հրապարակման, Չինաստան կատարած այցից հետո այդ պաշտոնյան կարանտինի ռեժիմի տակ էր մտցվել, հաշվի առնելով Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը։

Պաշտոնյան էլ խախտել էր կարանտինն ու այցելել հանրային բաղնիք։ Արդյունքում նա ձերբակալվել էր Կիմ Չեն Ընի հրամանը խախտելու համար եւ դատապարտվել գնդակահարության։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀյուսիսայինԿորեա  


Վերնագիրի այլ պիտակները