Բրազիլիայի նախագահը Greenpeace կազմակերպությանն «աղբ» է անվանել, բնապահպանները սա որպես հաճոյախոսություն են ընդունել

12:47   14 Փետրվար 2020    370

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն Greenpeace բնապահպանական կազմակերպությանն «աղբ» է անվանել, բնապահպանները սա որպես հաճոյախոսություն են ընդունել մեկից, «որը ոչնչացնում է շրջակա միջավայրը», գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Լրագրողները հարց են հղել Բրազիլիայի նախագահին Greenpeace-ի կողմից Ամազոնիայի հարցերով նոր խորհրդի հասցեին հնչող քննադատության վերաբերյալ, որը, ըստ կազմակերպության, հստակ նպատակներ, ծրագրեր և դրանց իրականացման համար բյուջե չունի:

«Ի՞նչ է Greenpeace-ը: Դա ի՞նչ գարշանք է Greenpeace անվանումով: Դա աղբ է, հաջորդ հարցը»,- ասել է նախագահը:

Նա նաև խոստացել է դիտարկել բացառապես Ամազոնիայի հարցերով նախարարություն ստեղծելու առաջարկը, որը ներկայացրել է Ամազոնաս նահանգից պատգամավորներից մեկը:

Բրազիլիայում Greenpeace-ի ներկայացուցչությունն ափսոսանք է հայտնել նախագահի հնչեցրած խոսքերի համար` ընդգծելով, որ նման դիրքորոշումը հարիր չէ այն պաշտոնին, որը Բոլսոնարուն է զբաղեցնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները