«Համաշխարհային հանրությունը կրկին դարձել է՝ Հայաստանի անօգնական լինելու ականատեսը». Հիքմեթ Հաջիև

17:25   16 Փետրվար 2020    729

Ինչպես հայտնի է՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացել են՝ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ պանելային քննարկումներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Անդրադառնալով նախագահ Իլհամ Ալիևի՝ «Ես եկել եմ այստեղ՝ ասելու ճշմարտությունը» խոսքերին՝ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ հակամարտության կարգավորման իսկական իրողությունները՝ բառի բուն իմաստով հասցվել են համաշխարհային հանրության ուշադրությանը: Այս ֆոնի վրա, բոլորը կրկին անգամ դարձան՝ Հայաստանի վարչապետի ինքնաբացահայտման, իրեն արդարացնելու փորձերի և ինքն իրեն ծիծաղելի վիճակի մեջ դնելու ականատեսը:

«Նախագահ Իլհամ Ալիևը մանրամասն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատմությանը: Այս կապակցությամբ միջազգային հանրությանը տեղեկացվել է՝ Լեռնային Ղարաբաղում հայերի նյութական, մշակութային ժառանգության բացակայության, ադրբեջանցիների նկատմամբ իրականացված արյունալի էթնիկ զտման, Խոջալուի ցեղասպանության, ինչպես նաև հակամարտության կարգավորման ասպեկտների մասին: Միևնույն ժամանակ, միջազգային լսարանը երկու կողմերին հարցեր է ուղղել՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս նշել է Ադրբեջանի տեսլականը՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ, խնդրի փուլային լուծում` հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա: Մինչ Հայաստանի վարչապետը, հավատարիմ մնալով իր ավանդույթներին, սկսել է ստել՝ փորձելով խեղաթյուրել հակամարտության իրական էությունը, նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի խաղաղ դիրքորոշումը և խաղաղությանը նվիրվածությունը աբսուրդ է: Նույն օրը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանցի զինվորի սպանությունը դարձավ՝ Հայաստանի կեղծավորության, երկերեսանի քաղաքականության ևս մեկ օրինակը:

Հայաստանի վարչապետը փորձեց նաև աղավաղել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Երկրի ղեկավարը Հայաստանի վարչապետին բացատրեց այդ սկզբունքի իրական էությունը և նշեց, որ հայ ժողովուրդը արդեն օգտվել է այդ իրավունքից և ստեղծել է պետություն, որը կոչվում է Հայաստան, և Ադրբեջանի պետությունը թույլ չի տա, որ այդ իրավունքը օգտագործվի իր տարածքում, ինչը անհրաժեշտություն չի հանդիսանում: Հայաստանը կարող է այդ իրավունքից օգտվել ցանկացած այլ վայրում», - հավելել է Հիքմեթ Հաջիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիքմեթ-Հաջիև  


Վերնագիրի այլ պիտակները