Բրազիլական կառնավալի ընթացքում հինգ մարդ հրազենային վնասվածք է ստացել

10:45   17 Փետրվար 2020    490

Առնվազն հինգ մարդ է վիրավորվել է բրազիլական Սան Պաուլոյի կիրակնօրյա կառնավալային երթերից մեկի ժամանան կրակոցների հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է G1 պորտալը` վկայակոչելով տեղական հանրային անվտանգության վարչությանը: Ըստ նախնական տեղեկությունների` մի խումբ մարդիկ փորձել են հարձակվել ոստիկանների վրա ՝ կողոպուտի նպատակով: Հինգ մարդ է վիրավորվել եւ տեղափոխվել տեղական հիվանդանոցներ, նրանց վիճակը կայուն է, տեղեկացրել են իրավապահ մարմինները: Նշվում է, որ տեղի ունեցածի փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:

Ականատեսների վկայությամբ` չարամիտների նպատակն էր գողանալ կառնավալային երթը հսկող ոստիկանի զենքը: Ի պատասխան` իրավապահները կրակ են բացել` վիրավորելով հինգ մարդու, այդ թվումզ հարձակվողին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:Անցյալ հանգստյան օրերին Բրազիլիայում մոտեցող կառնավալին նվիրված զանգվածային տոնակատարություններ են սկսվել` [այս տարի անցկացվում է փետրվարի 21-ից 25-ը]:

Սան Պաուլոյում տոնական եւ նախատոնական օրերին 678 փողոցային երթ տեղի կունենա, որոնցում, ըստ քաղաքային իշխանությունների կանխատեսումների, կմասնակցի մինչեւ 15 միլիոն մարդ: Իրադարձությունների անվտանգության պաշտպանության նպատակով 11 հազար ոստիկան կներգրավվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սան-Պաուլո  


Վերնագիրի այլ պիտակները