Պոմպեոն պլանավորել էր թաքցնել Լավրովի հետ հանդիպումը

11:14   17 Փետրվար 2020    555

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պլանավորել էր թաքցնել իր հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որը տեղի է ունեցել մյունխենյան համաժողովի ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Պոմպեոն հանդիպում է ունեցել Լավրովի հետ՝ փետրվարի 14-ին կայացած անվտանգության համաժողովի շրջանակներում:

Պարբերականը կարծում է, որ ամերիկյան կողմը հստակ ցանկացել է գաղտնի պահել հանդիպման փաստը: Մասնավորապես, Պոմպեոյի օգնականները ոչ մի տեղեկություն չեն հրապարակել դրա ավարտից հետո:

Այն փաստը, որ տեղի է ունեցել այդպիսի հանդիպում, հայտնի է դարձել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան գրառումից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները