Փորձագետը խոսել է կորոնավիրուսի պատճառով չինական տնտեսության կրած կորուստների մասին

13:56   17 Փետրվար 2020    238

Փորձագետը պատմել է, թե որքան կորուստ է կրել Չինաստանը նոր տիպի COVID-2019 կորոնավիրուսի բռնկման արդյունքում։

«Թայհե» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Չժան Ցզյաժույը հայտարարել է, որ առաջին եռամյսակում Չինաստանն արդեն գրեթե մեկ տրիլիոն յուան է կորցրել, ինչը երկրի ՀՆԱ-ի գրեթե 1%-ն է կազմում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նշել է, որ ամենից մեծ հարվածը կրել են զբոսաշրջության, հասարակական սննդի և մանրածախ առևտրի ոլորտները։

Նրա կարծիքով, չնայած իշխանությունների խոստումներին՝ հիվանդությունը հաղթահարելուց հետո վերականգնել սպառողական պահանջը, որոշ ձեռնարկություններ կարող են հայտնվել սնանկության եզրին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները