«Վրաստանի իշխանությունների այս քաղաքականությունը տանում է դեպի Ռուսաստան». Մարգվելաշվիլի

14:17   17 Փետրվար 2020    486

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականությունը տանում է դեպի Ռուսաստան:

Մարգվելաշվիլին շեշտել է, որ եթե Վրաստանը կորցնի Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի աջակցությունը, ուրեմն կգա Ռուսաստանը:

«Այս քաղաքականությունը տանում է դեպի Ռուսաստան: Սա ռուսական նախագիծ է և նշանակություն չունի՝ ինքնուրույն է արվում, թե՝ ինչ որ մեկի հրահանգով: Օգտագործելով եթերը, ուզում եմ ասել «Վրացական երազանք»-ի պատգամավորներին, եթե անգամ չեք հավատում դավադրության տեսություններին, դա բնության օրենքն է. եթե աստիճանաբար հեռանաք Արևմուտքից, կողմնացույցի վրա կմնա միայն հյուսիսի վեկտորը»,-նշել է նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2013-2018 թվականներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարգվելաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները