Էրդողանի Ադրբեջան այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր

14:19   17 Փետրվար 2020    497

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի Ադրբեջան այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր, հայտնում է դիվանագիտական աղբյուրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալության զրուցակիցը ճշտել է, որ, մասնավորապես, դրանք կլինեն փաստաթղթեր առևտրի ոլորտում:

Նա նաև նշել է, որ Թուրքիայի առաջնորդի այցը Բաքու նախատեսված է փետրվարի 25-ին:

Այցի ընթացքում Ռ.Թ. Էրդողանը կմասնակցի՝ Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական գործընկերության խորհրդի նիստին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները