Անկարայի քոլեջներից մեկում կրակոցների հետևանքով երկու մարդ է վիրավորվել

15:34   17 Փետրվար 2020    249

Անկարայի Էթիմեսգութ շրջանում գտնվող քոլեջում կրակոցների հետևանքով երկու մարդ է վիրավորվել, աշակերտները տարհանվել են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:

«Անկարայի Վելիդ Բեքդաշի անվան Անատոլիական քոլեջի թիկնապահ Մուրաթ Էքինջին դեռևս չպարզված պատճառով ատրճանակից կրակել է ուսումնական կենտրոնի տնօրենի ուղղությամբ, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել: Քոլեջի աշակերտները հաջողությամբ տարհանվել են շինությունից»,-ասված է Անկարայի նահանգապետի կայքում:

Իշխանությունների տվյալներով` վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, սկսվել է հետաքննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անկարա  


Վերնագիրի այլ պիտակները