Բուրկինա-Ֆասոյում 24 մարդ Է զոհվել եկեղեցու վրա զինյալների հարձակման հետեւանքով

15:57   17 Փետրվար 2020    265

Անհայտ անձինք հարձակվել են Բուրկինա-Ֆասոյի հյուսիսի գյուղերից մեկի վրա՝ սպանելով 24 մարդու:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է տարածաշրջանի նահանգապետ Սախել Սալֆո Կաբորեն:

«Կիրակի օրը՝ փետրվարի 16-ին, ահաբեկիչների զինված խումբը ներխուժել Է Փանսի բնակավայր եւ հարձակվել խաղաղ բնակիչների վրա… Նախնական տվյալներով զոհվել Է 24 մարդ, այդ թվում՝ քահանան»,-նահանգապետի հայտարարությունը մեջբերում Է Coaci պորտալը:

Գրոհի հետեւանքով վերքեր Է ստացել 18 մարդ, ոմանց առեւանգել են: Նահանգապետը նշել Է, որ սպանդն սկսելուց առաջ հարձակվողները տեղի բնակիչներին առանձնացրել են եկվորներից:

Պորտալի տվյալներով՝ ելուզակները հարձակվել են Փանսիի բողոքական եկեղեցու վրա այն պահին, երբ այնտեղ ծխականներ Էին հավաքվել կիրակնօրյա ծիսակատարության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բուրկինա-Ֆասոյ  


Վերնագիրի այլ պիտակները