Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի դեմ զենքի բռնարգելքն ու պատժամիջոցները

16:06   17 Փետրվար 2020    308

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ զենքի բռնարգելքը, ինչպես նաեւ սահմանափակիչ միջոցներն այդ երկրի չորս քաղաքացիների դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը փետրվարի 17-ին տարածվել է Բրյուսելում։ «Խորհուրդը որոշեց մեկ տարով երկարաձգել Բելառուսի դեմ սահմանափակիչ միջոցները՝ մինչեւ 2021 թվականի փետրվարի 28-ը»,- նշված է այնտեղ:

Փաստաթղթում պարզաբանվում է, որ Բրյուսելը երկարաձգել է զենքի եւ ոստիկանական հատուկ տեխնիկայի մատակարարումների արգելքի գործողությունն, ինչպես նաեւ այցագրային սահմանափակումները չորս բելառուս ուժայինների դեմ «1999 – 2000 թվականներին երկու ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ մեկ գործարարի եւ մեկ լրագրողի անհետացումների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները