Ֆրանսիայում ինքնաթիռ է կործանվել․ կա 4 զոհ

16:17   17 Փետրվար 2020    278

Փետրվարի 16-ին Ֆրանսիայի հարավում կործանվել է Piper PA-28 փոքրիկ զբոսաշրջային ինքնաթիռը: Դեպքի հետևանքով 4 մարդ է մահացե, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ ինքնաթիռը դուրս է եկել Անգուլեմից և վթարի է ենթարկվել մոտավորապես 13։00-ին Կրեսսել քաղաքում Միյո-Լարզակի թռիչքուղուց մի քանի կիլոմետր դեպի հյուսիս:

Առայժմ հայտնի չէ, թե ինչու է օդաչուն կորցրել վերահսկողությունը, ինչն էլ վայրէջքի ժամանակ հանգեցրել է ինքնաթիռի այրմանը:

Պատահարի հետևանքով բոլոր նրանք, որոնք օդանավում են եղել՝ օդաչուն և երեք ուղևորը մահացել են:

Աղետի պատճառների հետաքննություն է սկսվել: Ավիաաղետների հետաքննության ֆրանսիական բյուրոն իր փորձագետներին ուղարկել է դեպքի վայր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները