Ճապոնիայում տղամարդը մահապատժի է դատապարտվել` 19 հաշմանդամի սպանության համար

16:27   17 Փետրվար 2020    322

Ճապոնիայում տեղի բնակչին մահապատժի են դատապարտել` 19 հաշմանդամի սպանության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2016-ին Սաթոսի Ուեմացուն դանակով հարձակվել էր Սագամիհարա քաղաքում սահմանափակ ունակություններով անձանց համար նախատեսված հաստատության բնակիչների վրա:

Այդ ժամանակ հիվանդանոցում 18-ից 75 տարեկան 150 մարդ կար: Հարձակման արդյունքում մահացել էր 19 մարդ, ևս 20-ը վիրավորվել էին: Հայտնի է, որ Ուեմացուն նախկիոնում երեք տարի աշխատել է այս հաստատությունում եւ դուրս էր եկել աշխատանքից դեպքից մի քանի ամիս առաջ:

Քննության ընթացքում տղամարդը հայտարարել էր, որ սահմանափակ մտավոր ունակություն ունեցող պացիենտների մեջ մարդ չի տեսնում եւ ցանկանում է ազատել նրանց տանջանքներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները