Մեծ Բրիտանիայում 68 տարի բնակվող 95-ամյա իտալացուց պահանջում են ապացուցել քաղաքացի լինելը

17:06   17 Փետրվար 2020    334

Ծնունդով իտալացի 95-ամյա Անտոնիո Ֆինելին, որն արդեն 68 տարի Մեծ Բրիտանիայի բնակիչ է և վերջին 32 տարին թոշակ է ստանում այդ պետությունից, պետք է ապացուցի, որ հանդիսանում է Միացյալ Թագավորության քաղաքացի:

Ինչպես նշում է theguardian.com-ը, խառը իրավիճակը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու պատճառով:

Երկրի ներքին գործե,րի նախարարությունից պնդում են, որ Ֆինելիի քաղաքացիությունն ապացուցող փաստաթղթեր չկան և «Բրեքզիթ»-ից հետո նա Մեծ Բրիտանիայում մնալու իրավունք չունի:

«Սա ինձ համար տհաճ ականկնկալ էր, քանի որ ես ունեմ դաշինքի կողմից տրված արտոնագիրը»,-պատմել է տարեց իտալացին՝ նկատի ունենալով պետական փաստաթուղթը, որը տրվել է 1918-1957թթ. Մեծ Բրիտանիայում հաստատված ներգաղթյալներին:

«Ամբողջ կյանքս այստեղ եմ ապրել ու աշխատել, արդեն 32 տարի է թոշակ եմ ստանում, ուստի չեմ հասկանում ինչ թղթեր պետք է ներկայացնեմ»,-բողոքել է տղամարդը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները