ՌԴ-ն առաջարկում է կոլեկտիվ անվտանգության մեխանիզմ ստեղծել Մերձավոր Արևելքում

17:24   17 Փետրվար 2020    320

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել առաջարկով, որի իմաստը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Պարսից ծոցի երկրների կազմով, հավաքական՝ կոլեկտիվ անվտանգության մեխանիզմի ստեղծումն է։

Նա այս առաջարկը բացատրել է այն հանգամանքով, որ այդպիսի մեխանիզմները թույլ են տալիս ավելի մեծ արդյունավետությամբ կանխել առճակատումները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի լայն իմաստով Ռուսաստանի առաջարկը հանգում է նրան, որ տարածաշրջանում ստեղծվի ապառազմականացման տարածք, որտեղ արգելված կլինի այլ պետությունների զինված ուժերի մուտքը։ Իսկ «տեղական» պետությունները կկարողանան հնարավոր սրումները կանխել թեժ գծերի միջոցով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները