Հոնկոնգում կորոնավիրուսի առաջացրած խուճապի պատճառով զինված հանցախումբը զուգարանի թղթի 600 գլանակ է գողացել

17:54   17 Փետրվար 2020    345

Հոնկոնգում կորոնավիրուսի բռնկման պատճառով առաջին անհրաժեշտության պարագաների անբավարարության մասին լուրերի ֆոնին` զինված հանցախումբը սուպերմարկետից զուգարանի թղթի 600 գլանակ է գողացել:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով հիմնական ապրանքների անբավարարության մասին լուրերի ֆոնին հոնկոնգցիները զանգվածաբար սկսել են միս, բրինձ, լապշա, զուգարանի թուղթ, օճառ և այլ ապրանքներ գնե, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականը տեղեկացնում է, որ երկուշաբթի առավոտյան դիմակավորված երեք մարդ խանութներից մեկի մոտակայքում առաքիչից գողացել են գրեթե 50 տուփ զուգարանի թուղթ: Ոստիկանների խոսքով՝ գողերից մեկի մոտ դանակ է եղել: Վնասի չափը կազմել է 130 դոլար:

Փետրվարի 16-ին Հոնկոնգի սպառողների խորհրդի գլխավոր տնօրենը խորհուրդ է տվել բնակիչներին մեծ քանակությամբ զուգարանի թուղթ չգնել և չպահել, քանի որ խոնավ պայմանների պատճառով դրանք կարող են բորբոսնել, իսկ խոշոր մատակարարները արդեն տեղեկացրել են, որ այս ապրանքի պակաս չի լինելու:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները